-
19.07.2023|
17:35
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Մատթ.5;8
-
19.07.2023|
08:18
Աստծուն փնտրիր քո ներսում`
քո էության մեջ,
քո հոգևոր սրտում
-
19.07.2023|
00:02
խոստովանում և երկրպագում եմ Քեզ` Հա՛յր և Որդի՛ և Սու՛րբ Հոգի, անստեղծ և
անմա՛հ բնություն, հրեշտակների, մարդկանց և բոլոր եղածների՛ Արարիչ,
ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
18.07.2023|
22:52
Հիմա արդեն չենք լսի. «Նա իր գործի մեջ հոգի է ներդնում»,-փոխարենը բոլորը հավաստիացնում են. «Այս գործընթացում հնարավորինս նվազեցված է մարդկային գործոնը»:
-
18.07.2023|
00:01
Ռահ լույսի, և կյանքի ճշմարիտ ճանապարհ, հավերժ կենդանի Քրիստոս Աստված, Դու ես լույսի դուռ և բխումն ողորմության,
Դու ես քաջ հովիվ և մոլորյալներին դարձնող,
Դու ես մեղքերը ներող և հանցանքները քավող:
-
17.07.2023|
13:52
Հիսուս....նրանց ասաց. «Ու՞մ եք փնտրում»: Նրան պատասխանեցին՝ Հիսուս Նազովրեցուն: Հիսուս նրանց ասաց՝ Ե՛ս Եմ: Երբ Հիսուս ասաց՝ Ես Եմ, ետ-ետ գնացին եւ գետին ընկան: Հովհ.18;4-6
-
17.07.2023|
00:01
Ամենախնամ Տեր, քո սուրբ երկյուղը պահապան դիր իմ աչքերին՝ չնայելու արատավոր բաների:
Եվ իմ ականջներին՝ չար խոսքերը հաճույքով չլսելու:
-
16.07.2023|
00:01
Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից:
-
15.07.2023|
17:29
Աստծո կամքը այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը:
Ա Պետր. 2;15
-
15.07.2023|
17:04
Աստվածաշնչում յահվեն «եհովան» հատուկ անուն չէ, և բնագրում միայն «լինել» է նշանակում, և թարգմանելի բառ է, հատկանիշ, և ո՛չ թե անուն: